Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Մահվան ելքով վրաերթ Լոռիում

    Մահվան ելքով վրաերթ Լոռիում

    Մահվան ելքով վրաերթ Լոռիում
    Հոկտեմբեր 11, 2018 11:29 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում՝ Շիրակամուտ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Շիրակամուտ գյուղի բնակիչ, 47-ամյա Քնարիկ Մարտիրոսյանին։

    Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի։

    Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

    Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած, փախուստի դիմած վարորդին և տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։

    Նման թեմաներ

    scroll to top