Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մահվան ելքով վրաերթ Երևանի Սեբաստիայի փողոցում

    Մահվան ելքով վրաերթ Երևանի Սեբաստիայի փողոցում

    Մահվան ելքով վրաերթ Երևանի Սեբաստիայի փողոցում
    Մայիս 21, 2019 23:35 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    20-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

    Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 21:40-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում: Երևանի բնակիչ, 20-ամյա Տիգրան Ն.-ը BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

    Ըստ տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարել է սթափ վիճակում, չի դիմել փախուստի, զանգել է շտապօգնություն, և դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, որից հետո վարորդը ահազանգել է ոստիկանություն:

    Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

    Քիչ առաջ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Դավիթ Ոսկանյանն էր, ով փաստացի բնակվում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 17-րդ փողոցում:


    Նման թեմաներ

    scroll to top