Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա առթիվ

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա առթիվ

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա առթիվ
    Դեկտեմբեր 7, 2018 20:02 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    70 տարի շարունակ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը գլոբալ փարոս է եղել՝ լույս սփռելով արժանապատվության, հավասարության և բարեկեցության համար… և հույս բերելով խավարին:

    Երևան Տոնավաճառ

    Հռչակագրում ամրագրված իրավունքները կիրառելի են բոլորի համար՝ անկախ ռասայից, հավատից, բնակության վայրից կամ որևէ այլ առանձնահատկությունից:

    Մարդու իրավունքները համընդհանուր են և հարատև:

    Դրանք անքակտելի են։ Հնարավոր չէ առանձնացնել և ընտրել քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային իրավունքներ։

    Այսօր մենք նաև պատվում ենք մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր վտանգում են իրենց կյանքը հանուն մարդկանց պաշտպանության՝ չնայածավելացող ատելությանը, ռասիզմին, անհանդուրժողականությանը և ճնշմանը:

    Իրապես, մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում պաշարման մեջ են գտնվում:

    Համամարդկային արժեքները քայքայվում են: Օրենքի գերակայությունը թուլանում է:

    Առավել քան երբևէ, այսօր մեր համընդհանուր պարտավորությունը հստակ է:

    Ելնե՛նք հանուն մարդու իրավունքների՝ բոլորի համար և ամենուր:

    Շնորհակալություն:


    Նման թեմաներ

    scroll to top