Գլխավոր Լուրեր ՄԱԿ-ն աշխարհում թմրանյութերի գործածման աճ Է արձանագրել

ՄԱԿ-ն աշխարհում թմրանյութերի գործածման աճ Է արձանագրել

0
0

2017 թականին ամբողջ աշխարհում շուրջ 271 միլիոն մարդ կանաբիս, կոկաին, ափիոն եւ սինթետիկ թմրանյութեր է գործածել, 35 միլիոն մարդու բժշկական օգնություն է պահանջվել թմրակախվածության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է հունիսի 26-ին տարածված «Թմրանյութերի մասին համաշխարհային զեկույց – 2019»-ում, որը պատրաստել Է ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի վարչությունը՝ 2017 թվականի տվյալների հիման վրա:

ՄԱԿ-ի փորձագետների տեղեկատվության համաձայն՝ հաշվետու ժամանակամիջոցում աշխարհում բժշկական օգնության կարիք ունեցող թմրակախյալների թիվը 30 միլիոնից աճել է մինչեւ 35 միլիոն: Նաեւ աճել Է թմրադեղերի գործածմամբ պայմանավորված մահացու դեպքերի քանակը, որը կազմել է 585 հազար: Թմրանյութի առավել տարածված տեսակ է ճանաչվել կանաբիսը: Առավել վտանգավորն՝ օպիոդները (հերոինը եւ ափիոնը), որոնց ընդունման հետեւանքով մահացությունը կազմել է 585 հազար մահացու դեպքերի մեծ մասը: Հունիսի 26-ին նշվում է Թմրամիջոցների չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը: Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւով, որն ընդունվել է 1987 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Վիեննայի 1987 թվականի Թմրամիջոցների չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային խորհրդաժողովի հանձնարարականների հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: