Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մակեդոնիայում հարգել են ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ)

    Մակեդոնիայում հարգել են ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ)

    Մակեդոնիայում հարգել են ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ)
    Ապրիլ 24, 2019 20:17 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Մակեդոնիայում ընթացող եվրոպայի ժողովրդավարության երիտասարդական ցանցի անդամագրման համաժողովի ժամանակ, այսօր՝ ապրիլի 24-ին, համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Համաժողովին մասնակցում են 23 երկրների պատվիրակներ:

    Այս մասին AraratNews.am-ին տեղեկացրեց համաժողովի հայ մասնակիցներից, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության փորձագետ Արևիկ Նավոյանը, ով իր ելույթի ժամանակ կոչ է արել ոտքի կանգնել և հարգել20-րդ դարասկզբին տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակը:

    Նկատենք, որ ոտքի են կանգնել նաև ադրբեջանցի մասնակիցները:

    Հատկանշական է, որ Հայաստանն ու Մակեդոնիան չունեն դիվանագիտական հարաբերություններ:

    58443935_2423250184365382_3876448094786682880_n 58462578_2359179360793477_504591685854953472_n

     

     


    Նման թեմաներ

    scroll to top