Գլխավոր Լուրեր Մակրոնն արձագանքել է Մեյի պաշտոնաթող լինելու որոշմանը

Մակրոնն արձագանքել է Մեյի պաշտոնաթող լինելու որոշմանը

1
0

Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը ողջունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի համարձակ քայլը, որ վերջինս հայտարարել է իր պաշտոնաթողության մասին, սակայն կոչ է արել պարզաբանել Brexit-ի շուրջ դիրքորոշումը:

«Չափազանց վաղ է խորհրդածել այդ որոշման հետևանքների մասին: Եվրամիության սկզբունքները կշարունակվեն կատարվել, մասնավորապես, Եվրամիության լավ աշխատանքի պահպանման գերակայությունը, ինչն արագ պարզաբանում է պահանջում»,- ասված է Մակրոնի հայտարարության մեջ, որը մեջբերում է գործակալությունը:

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ Մեյը Brexit-ի շուրջ «համարձակ աշխատանք» էր կատարում ի շահ իր երկրի և հարգելով եվրոպացի գործընկերներին: