Գլխավոր Լուրեր Մակունցի անդրադարձը` Սասուն Միքայելյանի՝ «թավշյա հեռացման» մասին կարծիքին

Մակունցի անդրադարձը` Սասուն Միքայելյանի՝ «թավշյա հեռացման» մասին կարծիքին

2
0

Այսօր Ազգային ժողովում կայացած «Իմ քայլը» խմբակցության ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադարձավ իրենց խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի այն պնդմանը, թե ներքին անհամաձայնությունները կարող են հասցնել «թավշյա հեռացման»։

«Մենք խորհրդարանում հայտնվել ենք քաղաքացու քվեով և, բնականաբար, խորհրդարանում կլինենք կամ չենք լինի ընդգրկված՝ դարձյալ քաղաքացու քվեով»,- ասաց Մակունցը։