Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » Մալագան հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը

    Մալագան հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը

    Մալագան հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը
    Հունվար 14, 2018 14:28 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    «Մալագան» հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 51-ամյա մասնագետ Խոսե Մանուել Գոնսալես Լոպեսը, որի վերջին ակումբը եղել է չինական «Բեյցզին Գոանը»:

    Լոպեսի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

    «Մալագայի» մամուլի քարտուղարությունը նշում է, որ 2015/16 մրցաշրջանում Լոպեսը Պրիմերայից դուրս մնալուց փրկել է «Գրանադային», որը մասնագետի գլխավորությամբ զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:

    Հիշեցնենք` հունվարի 13-ին Միչել Գոնսալեսը հեռացվել է «Մալագայի» գլխավոր մարզչի պաշտոնից: 19 խաղերից հետո թիմն իր ակտիվում ունի 11 միավոր և զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը:

    Նման թեմաներ

    scroll to top