Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Մալականի այգում բռնկված հրդեհը մարվել է

    Մալականի այգում բռնկված հրդեհը մարվել է

    Մալականի այգում բռնկված հրդեհը մարվել է
    Հունիս 25, 2019 23:07 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունիսի 25-ին, ժամը 08:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արաբկիր  զբոսայգում (Մալականի այգի)՝ կամրջի տակ,  այրվում է խոտածածկ տարածք:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:16-ին, մարվել` 10:45-ին:

    Այրվել են բուսածածկույթ (մոտ 1.5 հա) և նշված հատվածում գտնվող «Երևան Զիպլայն» ընկերությանը պատկանող պարան (մոտ 50 մ):

    Ժամը 12:21-ին փրկարարները «Արաբկիր» այգու մոտակայքում հայտնաբերել են հրդեհի մեկ այլ օջախ, որը մեկուսացվել է ժամը 12:40-ին, մարվել` 12:49-ին:

    Այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ


    Նման թեմաներ

    scroll to top