Հինգշաբթի , 19 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    31°
    Home » editorial » Մալաթիայում սպանությունը կատարվել է գույքային վեճի՞ պատճառով

    Մալաթիայում սպանությունը կատարվել է գույքային վեճի՞ պատճառով

    Մալաթիայում սպանությունը կատարվել է գույքային վեճի՞ պատճառով
    Դեկտեմբեր 6, 2017 12:49 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մալաթիայում ավտոմեքենայի սրահում հրազենային վնասվածքով հայտնաբերված տղամարդու դիակի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածներով:
    Այդ մասին, «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կասկածյալի ինքնությունը հայտնի է և միջոցներ են ձեռնարկվում՝ հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց շրջանը պարելու ուղղությամբ:
    Հիշեցնենք, որ Բաբաջանյան փողոցի թիվ 13/2 հասցեի մոտ, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել է 1979թ. ծնված Արշակ Գալստյանի դիակը` հրազենային վնասվածքներով:
    Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է 5.45 տրամաչափի 6 պարկուճ:
    Մեր տեղեկություններով՝ Գալստյանի ուղղությամբ կրակ է բացվել մեկ այլ ավտոմեքենայից. ըստ որոշ տեղեկությունների՝ նա գույքային վեճ է ունեցել այդ անձի հետ:
    Սպանվածը գտնվել է իր ավտոմեքենայի մեջ, վերջինս մշտական աշխատանք չի ունեցել, սակայն երբեմն իր ավտոմեքենան որպես տաքսի է օգտագործել և ուղևորներ է տեղափոխել:

    Աղբյուր` Փաստինֆո

    Նման թեմաներ

    scroll to top