Շաբաթ , 21 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Clear
14°
Home » editorial » Մամ, պապան ինչի՞ չի գալիս (տեսանյութ)

Մամ, պապան ինչի՞ չի գալիս (տեսանյութ)

Հունիս 16, 2017 16:45 editorial, Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

2016 թվական հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարեց Երևանի հիմնական ոստիկանական բազաներից մեկը` ՊՊԾ գունդը գրավելու մասին: Պարզ դարձավ, որ խմբավորման հիմնական պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումն էր: Գնդի գրավման ժամանակ փոխհրաձգության հետևանքով սպանվեց ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը, ևս երկու ոստիկաններ վիրավորվեցին: Վիրավորվեց նաև խմբավորման անդամ Թաթուլ Թամրազյանը, հաղորդվեց պատանդառված ոստիկանների մասին, որոնց թվում էին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:

Մեկ տարի առաջ Երեւանում զարգացած իրադարձությունների մասին շատ է խոսվել, քննարկվել, տարբեր վարկածներ առաջ քաշվել: Իրադարձություններից մեկ տարի անց. «Սասնա ծռեր» խմբավորման անդամները կալանավայրում են, հարուցված քրեական գործով դատավարությունն ընթանում է: Իսկ երեք ընտանիք մեկ տարի է` սգում է իրենց հարազատի մահը: ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանվեց գնդապետ Արթուր Վանոյանը: Արցախյան հերոսամարտի մասնակիցը պատրաստվում էր որդու հարսանիքին: Հայր ու որդի կոչված էին պաշտպանելու երկիրը: Ժորա Վանոյանը շարունակում է ծառայել Հայաստանի ոստիկանությունում:

Մահացած երեք ոստիկանների ընտանիքների անդամները մշտապես գտնվում են ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Իսկ ծառայակիցները նրանց երբեք բացակա չեն դնում: Այսօր ոստիկանության «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում տեղի ունեցավ ֆուտբոլի հուշամրցաշար` նվիրված Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի հիշատակին: Ներկա էին նրանց հարազատները, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:

19340107_1491600707563960_1401795072_o

Այս փոքրիկները նախորդ տարի  հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դիպուկահարի գնդակից մահացած ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի դստրիկներն են: Տեսախցիկի ներկայությունից կաշկանդվում են, խոսել հրաժարվում: Փոքրիկ Աշխենի ուշադրությունը գրավել էին ներկաները, գուցե համազգեստն էր պատճառը, ծանոթ էր, հայացքով հորն էր փնտրում, հետո լսեց նրա անունը, մոտեցավ մայրիկին ու մանկական միամտությամբ հարցրեց. մա՛մ, պապայի անունն են տալիս: Մայրը լուռ գրկեց դստերը… պատասխան չկար…

Իսկ օգոտոսի 13-ին  հիվանդանոցում մահացավ հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի վրա գրոհի ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած՝ ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Վնասվածքները որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների շրջանում էին, բժիշկները չորս անգամ վիրահատել էին նրան, ամեն րոպեն պայքար էր նրա կյանքի համար, սակայն փրկել չկարողացան: Հուշամրցաշարին ներկա էր Մկրտչյանի կինը` Հասմիկ Ոսկանյանը, որդու հետ: Մեզ հետ զրույցում նշեց, թե մոտ մեկ տարի է անցել ամուսնու մահից, դատարկություն, ուրիշ ոչինչ չկա նրա հոգում:

Ընթացող դատական նիստերին Հասմիկ Ոսկանյանը ներկա չի գտնվել: Նշեց, թե պատշաճ ծանուցում չեն ստացել: Դատավարությանը հետեւում է հեռուստատեսությամբ:

19198152_1491600714230626_1231472812_n

Հասմիկ Ոսկանյանը նշում է, թե ամուսինը բազմաթիվ երազանքներ ուներ, գլխավորներից մեկը աղջիկ ունենալն էր:  Միայնակ հաղթահարել դժվարությունները, խոստովանում է, երբեմն հնարավոր չէ: Փոքրիկ Մհերի հարցերին էլ պատասխաններ հաճախ չի ունենում: Մա՛մ, պապան ե՞րբ է գալու հարցը մնում է օդում սառած: Մհերն էլ քչախոս է, բայց որոշել է ոստիկան է դառնալու:

ՊՊԾ գնդի գրավումն ու հետագա զարգացումները: Իրադարձություններ, որոնք բազմաթիվ հարցեր առաջ քաշեցին, միեւնույն ժամանակ ի ցույց դրեցին Հայաստանում տիրող իրավիճակը: Ընթացող դատավարության ելքը դժվար չէ կանխատեսել, թերեւս այս ամենից հետո միակ անպատասխան հարցը կմնա այս երեխաների մոտ. ինչո՞ւ իրենց հայրերը տուն չեն դառնում:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top