Գլխավոր Իրավական «Մամաներ» կոչվող անտառամասից ապօրինի ծառեր հատողը հայտնաբերվել է

«Մամաներ» կոչվող անտառամասից ապօրինի ծառեր հատողը հայտնաբերվել է

1
0

Օգոստոսի 19-ին Հրազդանի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Հրազդանի բնակիչ 59-ամյա մի տղամարդ Ջրառատ թաղամասի «Մամաներ» կոչվող անտառամասից ապօրինի ծառեր է հատել և փայտանյութը տեղափոխել իր տուն:
Նա հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և մատնացույց արել գերեզմանատանը հարակից տարածքում իր հատած 18 ծառերի կոճղերը:
Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: