Ուրբաթ , 17 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    32°
    Home » Լուրեր » Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր. Ռուստամյանը խոսեց պարտադիր կուտակայինի մասին

    Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր. Ռուստամյանը խոսեց պարտադիր կուտակայինի մասին

    Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր. Ռուստամյանը խոսեց պարտադիր կուտակայինի մասին
    Հունիս 13, 2018 12:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հրաժարական չի տա։ Armeniasputnik.am-ի փոխանցմամբ՝ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին։

    «Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր, որովհետև ինքը հենց այդ ոլորտի ղեկավարն էր և ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժվել էր, և որը մենք էլ էինք պաշտպանում։ Կարծում եմ` այս իրավիճակում պետք է հետևողական լինել պարտադիր բաղադրիչը վերացնելու հարցում»,- ասաց Ռուստամյանը։

    Նա շեշտեց, որ կուսակցությունը դեմ լինելով պարտադիր բաղադրիչին` կողմ չի լինելու ներկայացված տարբերակին։ Ռուստամյանի խոսքով` դրանով միայն մեղմացվել է գործող օրենքը, բայց պարտադիր պայմանը չի վերանայվել։
    Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

    Նման թեմաներ

    scroll to top