Կիրակի , 20 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մանկաբարձ-գինեկոլոգին գոնե այս պահին մեղադրել չեմ կարող. «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ներկայացուցիչ

    Մանկաբարձ-գինեկոլոգին գոնե այս պահին մեղադրել չեմ կարող. «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ներկայացուցիչ

    Մանկաբարձ-գինեկոլոգին գոնե այս պահին մեղադրել չեմ կարող. «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ներկայացուցիչ
    Հունվար 11, 2019 13:39 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Դա մեռելածնություն է»՝ Araratews-ի հետ զրույցում ասաց «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի բուժգծով տեղակալ Գագիկ Գևորգյանը՝ մեկնաբանելով հունվարի 11-ին բուժհիմնարկում նորածնի մահվան փաստը:

    Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժին էր դիմել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Հարություն Շահվալադյանը և հայտնել, որ «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը երեխան մահացել է, և դա եղել է բժիշկների ոչ ճիշտ աշխատանքի պատճառով: Բուժհաստատության բուժգծով տեղակալն ասաց, որ մանկաբարձ-գինեկոլոգին գոնե այս պահին մեղադրել չի կարող.

    «Ըստ մեր տվյալների՝ ծննդաբերությունն ընթացել է նորմալ, մանկաբարձ-գինեկոլոգը ամեն վայրկյան եղել է կնոջ կողքին, իսկ մահվան վերջնական պատճառի մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև դեռ դիահերձում պետք է լինի, և վերջնական եզրակացություն տրվի»:

    Գագիկ Գևորգյանն ասաց, որ կինը մինչ ծննդաբերությունը կանանց կոնսուլտացիայի ընթացքում որոշ խնդիրներ ունեցել է, նշանակվել է բուժում: Ծննդաբերությունն ընթացել է նորմալ, մայրը մինչև վերջին պահը լսել է երեխայի սրտի զարկը, սակայն հետո երեխան մեռած է ծնվել: Նման դեպքեր պատահում են»,- նշեց բուժգծով տեղակալը, իսկ հարցին, թե մանկաբարձ-գինեկոլոգ Արման Մարգարյանը շարունակո՞ւմ է աշխատել, Գագիկ Գևորգյանը դրական պատասխանեց: Նա տեղեկացրեց, որ ոստիկանության ներկայացուցիչները եղել են բուժհիմնարկում և մանկաբարձ-գինեկոլոգին հարցաքննել են:


    scroll to top