Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » ժամանց » «Մանկական եվրատեսիլ-2017»-ի ժամանակ Արցախի դրոշը չի ցուցադրվի

«Մանկական եվրատեսիլ-2017»-ի ժամանակ Արցախի դրոշը չի ցուցադրվի

Նոյեմբեր 14, 2017 14:50 ժամանց, Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

f59ee12efe32df_59ee12efe331d.thumb

Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, որ կանխելու է «Մանկական եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հեռարձակման ժամանակ Արցախի դրոշի ցուցադրությունը. հաղորդում է APA գործակալությունը:

«Միությունն իրավունք է վերապահում վերացնելու յուրաքանչյուր գործողություն, որը խնդիրներ կառաջացնի «Եվրատեսիլ» երգի մրցույթի ուղիղ հեռարձակման ժամանակ: Խոսքը դրոշների մասին է, որոնք կարող են վիրավորանք համարվել հեռուստադիտողների համար, կամ եթե դրանք քաղաքական, գովազդային բնույթ ունեն», – ասված է միության մամուլի հաղորդագրության մեջ:

Վրաստանում նոյեմբերի 26-ին «Մանկական եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ Shine Bright («Շողա պայծառ») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից, կմասնակցեն ևս 15 երկրների ներկայացուցիչներ՝ Ալբանիայի, Ավստրալիայի, Բելառուսի, Կիպրոսի, Իռլանդիայի, Իտալիայի, Մակեդոնիայի, Մալթայի, Նիդերլանդների, Ուկրաինայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Սերբիայի, Պորտուգալիայի և մրցույթը հյուրընկալող երկրի՝ Վրաստանի:

Նշենք, որ ըստ նոր կարգի՝ այս տարի մասնակից երկիրը օնլայն քվեարկության միջոցով կկարողանա քվեարկել նաեւ իր պատվիրակի օգտին:

«Մանկական եվրատեսիլ-2017»-ում Միշան կերգի «Բումերանգը»: Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքի հեղինակները՝ Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը:

Նման թեմաներ

scroll to top