Երկուշաբթի , 10 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    Home » editorial » Մանկապարտեզի աշխատակիցներին զոռով էին բերել․ լրացված

    Մանկապարտեզի աշխատակիցներին զոռով էին բերել․ լրացված

    Մանկապարտեզի աշխատակիցներին զոռով էին բերել․ լրացված
    Մայիս 16, 2018 21:26 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Araratnews.am-ի խմբագրություն է դիմել մի կին, ով աշխատում է Ավանի թիվ 57 մանկապարտեզում։ Վերջինս պնդում է, որ այսօր իրենց տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը, ով համատեղությամբ նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մորաքրոջ աղջիկն է, ստիպել է մանկապարտեզի ողջ անձնակազմին՝ ընդհուպ մինչեւ խոհարարին, իջնել Երեւանի քաղաքապետարանի մոտ՝ մասնակցելու Տարոն Մարգարյանի պաշտպանությանն ուղղված հավաքին։ Տիկինը, ով չցանկացավ նշել իր անունը, դժգոհում էր, որ իր գործընկերները ստիպված կատարել են տնօրենի հրահանգը, քանի որ հակառակ դեպքում կարող էին կորցնել իրենց աշխատանքը։ Տիկինը հավաստիացնում է, որ իր կոլեկտիվը չի սատարում գործող քաղաքապետին եւ հետաքրքրվում էր, թե որքան է վերջինիս հրաժարականի հավանականությունը։

    Երևան Տոնավաճառ

    Լրացված

    Ուշ երեկոյան մեզ հաջողվեց կրկին կապ հաստատել մեր աղբյուրի հետ։ Տիկինը մեզ տեղեկացրեց, որ մոբիլիզացիան շարունակվում է՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի ակցիայի կազմակերպիչները զանգահարում են իրենց կոլեկտիվի անդամներին եւ հրահանգում վաղը կրկին պատրաստ լինել մասնակցելու հավաքին։ Տիկինը նաեւ տեղեկություն ուներ, որ գործին են լծվել նաեւ Ավանի թաղապետարանը եւ դպրոցների տնօրենները։


    scroll to top