// //

Երկուշաբթի , 25 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Մանկապարտեզի տնօրենը՝ 3-ամյա աղջնակի մահվան դեպքի մասին

    Մանկապարտեզի տնօրենը՝ 3-ամյա աղջնակի մահվան դեպքի մասին

    Մանկապարտեզի տնօրենը՝ 3-ամյա աղջնակի մահվան դեպքի մասին
    Մարտ 5, 2019 19:50 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մարտի 4–ի գիշերը «Արաբկիր» ԲԿ–ում մահացած 3–ամյա աղջնակը, իմ տեղեկություններով, նախկինում որևէ հիվանդությամբ չի տառապել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Երևանի թիվ 153 մանկապարտեզի տնօրեն Մարիաննա Գրիգորյանը։

    Նշենք, որ աղջնակը հիվանդանոց էր տեղափոխվել հենց այս մանկապարտեզից։

    Մարիաննա Գրիգորյանը նշեց, որ երեխան իրենց մոտ էր հաճախում սեպտեմբերից, ընդգրկված էր փոքրերի խմբում։

    «Երեխայից որևէ տրտունջ չենք լսել, նա ոչ հիվանդացել է, ոչ էլ վատ զգացել։ Շատ առույգ երեխա էր, շարժուն։ Մարտի 4–ին դաստիարակը սովորականի պես տարել՝ երեխաներին պառկեցրել էր անկողնում և ընթացքում հետևել նրանց։ 15 րոպե քնելուց հետո լսել է, որ երեխան ձայներ է արձակում, հետո շրջվել՝ տեսել է, որ աղջնակը փսխում է, երեխային շրջում են, տեսնում, որ թույլ է։ Տեղում բուժքույրն առաջին օգնություն ցույց տվեց, հետո զանգահարեցինք ծնողներին»,– պատմեց մանկապարտեզի տնօրենը։

    Նա նշեց, որ երեխայի հայրը, որը բժիշկ է, անմիջապես եկել է մանկապարտեզ, զննել երեխային, բուժօգնություն ցուցաբերել, այնուհետև շտապօգնության բրիգադը ժամանել և երեխային տեղափոխել է հիվանդանոց։

    «Շատ ուշադիր, հոգատար ծնողներ են, երեք երեխաներն էլ մեր մանկապարտեզն են հաճախել»,– ասաց Գրիգորյանը։

    Հիշեցնենք, որ մարտի 4–ին, ժամը 15։20–ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Լեփսուսի փողոցի մանկապարտեզից սրտի կանգով 2015թ. ծնված երեխա է ընդունվել Արաբկիր ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունք։ Ժամը 23։30–ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ երեխան մահացել է։

    Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձանքնություն, դեպքի հանգամանքները պարզվում են, քննություն է ընթանում։


    Նման թեմաներ

    scroll to top
    //