Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Մանկապարտեզի տնօրենը յուրացրել է 3.7 մլն դրամ կազմող աշխատավարձերի գումարը (տեսանյութ)

    Մանկապարտեզի տնօրենը յուրացրել է 3.7 մլն դրամ կազմող աշխատավարձերի գումարը (տեսանյութ)

    Մանկապարտեզի տնօրենը յուրացրել է 3.7 մլն դրամ կազմող աշխատավարձերի գումարը (տեսանյութ)
    Նոյեմբեր 6, 2018 20:27 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով մայրաքաղաքում առանձանպես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել:

    Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 2015 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հունիսը, մանկապարտեզի տարբեր հաստիքներում աշխատանքի է հրամանագրել 7 քաղաքացու, որոնք բոլորն էլ իր մտերիմներն են, փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր մոտ 3.700.000 դրամ կազմող աշխատավարձերի գումարը տնօրենը յուրացրել է:

    Յուրացման փաստով հարուցվել է քրեական գործ:
    Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

    Նաախաքննությունը շարունակվում է:

    ***

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

     


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top