Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մանրամասներ՝ Առատաշենում կնոջ և աներորդու սպանությունից

    Մանրամասներ՝ Առատաշենում կնոջ և աներորդու սպանությունից

    Մանրամասներ՝ Առատաշենում կնոջ և աներորդու սպանությունից
    Հունիս 12, 2019 11:06 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում հունիսի 11-ին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում տեղի ունեցած սպանությունների դեպքից։

    Ըստ աղբյուրի, հունիսի 11-ին՝ ժամը 15.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղում մահացած անձինք կան: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Առատաշենում ապրող 63-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել 61-ամյա կնոջ և վերջինիս 70-ամյա եղբոր ուղղությամբ:

    Նրանք ստացած վնասվածքների հետևանքով մահացել են: Նախնական վարկածով՝ կատարվածը կենցաղային բնույթի տարաձայնությունների հետևանք է: Տղամարդուն վնասազերծել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներից մեկը, որը Առատաշեն գյուղի բնակիչ է և գտնվում է արձակուրդում:

    Դեպքի վայր հասած օպերատիվ խումբն էլ կասկածյալին բերման է ենթարկել բաժին: Հանցագործության գործիք հրացանն առգրավված է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:


    Նման թեմաներ

    scroll to top