Գլխավոր Լուրեր Մանրամասներ՝ բանկի մասնաճյուղ կացնով մտած անձի վնասազերծման վերաբերյալ

Մանրամասներ՝ բանկի մասնաճյուղ կացնով մտած անձի վնասազերծման վերաբերյալ

3
0

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «ՎՏԲ բանկ Հայաստան»-ի Երևանի մասնաճյուղերից մեկը կացնով մտած անձի վնասազերծման վերաբերյալ՝ նշելով, որ ավազակության հատկանիշներով հարուցված քրեական գործով ձերբակալվել է 33-ամյա Հրաչիկ Ումուրշատյանը։

«Հունվարի 29-ի ժամը 13-ն անց 50-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգ է ստացել, որ «ՎՏԲ բանկ Հայաստան»-ի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։

Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։
Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ավազակության հատկանիշներով։

Հանցագործության գործիք կացինն առգրավված է։

Կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված 33-ամյա Հրաչիկ Ումուրշատյանը ձերբակալվել է։

Կատարվածի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։