Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Մանրամասներ՝ Մարտունիում որդու կողմից մոր սպանության դեպքից

Մանրամասներ՝ Մարտունիում որդու կողմից մոր սպանության դեպքից

Հունիս 19, 2017 18:47 Լուրեր, Հասարակություն A+ / A-

kill

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի 72-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները:

2017 թվականի հունիսի 18-ին Մարտունի քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն քաղաքի 47-ամյա բնակիչն իրենց տանը հարձակվել է մոր վրա: Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և նշված բնակարանի ննջասենյակներից մեկում հայտնաբերվել է 72-ամյա կնոջ դին, ով, նախնական տվյալներով, խեղդամահ է արվել էլեկտրամալուխով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կնոջ պարանոցին հայտնաբերվել է ձգված մալուխ, ծնոտի շրջանում՝ անհարթ եզրերով մինչև ծնոտոսկրը բաց վնասվածք:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել որդին, ով դիմել է փախուստի: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նույն օրը 47-ամյա տղամարդը հայտնաբերվել է: Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով և հարցաքննվել:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top