Գլխավոր Լուրեր Մանրամասներ՝ ողբերգական վթարից տուժածների առողջական վիճակի մասին

Մանրամասներ՝ ողբերգական վթարից տուժածների առողջական վիճակի մասին

6
0

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 5-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։

Ինչպես  հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:

Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 1 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացու առողջական վիճակը շարունակվում է մնալ կայուն ծանր:

«Արմենիա» բժշկական կենտրոնւմ բուժում ստացող տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում է միջին ծանրության:

Նշենք, որ բոլոր կենտրոններում տուժածները ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն և սպասարկում։