Գլխավոր Լուրեր Մանրամասներ՝ զինվորական մեքենայի վթարից

Մանրամասներ՝ զինվորական մեքենայի վթարից

16
0

Սյունիքի մարզում ավտովթարի հետեւանքով երկու զինծառայող թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել: Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ երկու զինծառայողներին տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն: Ավտովթարի քննությունը շարունակվում է:

Տեղեկացնենք, որ այսօր Մեղրի-Երևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Կապանի վարչական տարածքում, բախվել են Ford մակնիշի 34 RO 666 համարանիշի և ГАЗ 66 մակնիշի ՊՆ 8554 Շ համարանիշի ավտոմեքենաները։