Շաբաթ , 17 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » editorial » Մանրամասներ վթարի ենթարկված զինվորականների մասին

    Մանրամասներ վթարի ենթարկված զինվորականների մասին

    Մանրամասներ վթարի ենթարկված զինվորականների մասին
    Դեկտեմբեր 7, 2017 11:45 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Araratnews.am-ն այսօր տեղեկացրել է Լոռո մարզում տեղի ունցած ավտովթարի մասին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը զինվորականներ են և վթարի պատճառներից է նաև այն, որ  ճանապարհն ամբողջովին եղել է մերկասառույց, պատկան մարմինը՝ Վանաձորի քաղաքապետարանը, չի բարեհաճել ճանապարհը մշակել աղ ու ավազով: Araratnews.am-ը կապ հաստատեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, տեղեկանալու, թե ինչու քաղաքապետարանն իր աշխատանքը չի կատարել: «Վանաձորի քաղաքապետարանը դրա հետ կապ չունի, դա միջպետական ճանապարհ է»,- ասաց Մամիկոն Ասլանյանը: Քաղաքապետը  հավատացրեց, որ առաջին անգամ է լսում նման քննադատություն. Վանաձորի ճանապարհներն աղապատված են:

    Երևան Տոնավաճառ

    Միջպետական ճանապարհների  վիճակի համար պատասխանատու է  տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Սակայն նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը մեզ  ասաց, որ  այդ ճանապարհահատվածը   նախարարության  սպասարկման ենթակայության տակ չէ:

    ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից էլ Araratnews.am-ը տեղեկացավ, որ վթարի հետեւանքով  Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մեկ զինվորական կապիտան կոչումով: Մյուս զինվորականը մայոր կոչմամբ  «Վանաձոր» ԲԿ-ում է: «Կապիտանի վիճակը  ծանր  կայուն է, մայորը կոտրվածքներ ունի: Վիճակն էլ միջին ծանրության է: Վթարի են ենթարկվել սեփական մեքենայով»:

    Հ.Գ. Փաստորեն պատկան կառույցներն իրար վրա են բարդում  մեղքը եւ  խուսափում պատասխանատվությունից: Հարց է ծագում՝ ի վերջո է պատասխանատու այդ ճանապարհի սպասարկման համար:

    Սոնա Դավթյան


    scroll to top