Հինգշաբթի , 18 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մանսարդի կառուցման համար օրենք պետք է փոխվի. Արթուր Մեսչյան

    Մանսարդի կառուցման համար օրենք պետք է փոխվի. Արթուր Մեսչյան

    Մանսարդի կառուցման համար օրենք պետք է փոխվի. Արթուր Մեսչյան
    Մայիս 15, 2019 12:06 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից մեկը վթարային շենքերն են: Մեսչյանի խոսքով՝ այդ վերանորոգումը քաղաքի բյուջեով չի արվում: Դարձյալ դիմում են կառուցապատողներին: «Իդեալական կլիներ, որ քաղաքը բյուջե ունենար եւ իր միջոցներով այս հարցը լուծեր»,- ասաց նա:

    Մեսչյանը խոսեց նաև մանսարդների կառուցման մասին: Նա ասաց, որ համակարգային փոփոխությունը սկսվում է օրենքների փոփոխությունից: «Մանսարդների համար հետաքրքիր ծրագիր  սկսեցինք,  բայց ոչ մի մանսարդի շինարարություն չենք թույլ տվել,  քանի որ պետք է 100 տոկոսով բնակիչների ստորագրությունը: Օրենքը հիմա փոխում ենք, որ  գոնե բնակիչների 2/3-րդի ստորագրությամբ  կարողանանք մանսարդ կառուցել»,-  ասաց գլխավոր ճարտարապետը:


    Նման թեմաներ

    scroll to top