Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

    Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

    Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
    Ապրիլ 22, 2019 13:34 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ կայացած դատական նիստում որոշվեց մերժել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

    Այս մասին լրագրողներին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

    Նշենք, որ Մանվել Գրիգորյանի գործով բուն դատական նիստերը կմեկնարկեն առաջիկայում, նրա գործն արդեն իսկ մակագրվել է Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։


     


    scroll to top