Գլխավոր Լուրեր Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ

6
0

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, ներկայումս մեղադրյալ Մանվել Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Maxinfo.am լրատվական կայքի: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ` Մ.Գրիգորյանը կայքից պահանջում է 3 մլն դրամ որպես  պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում:

Հայցադիմումը դատարան է մուտք եղել փետրվարի 19-ին, որը մակագրվել է դատավոր Արթուր Ստեփանյանին:

Նշենք, որ սա երկրորդ հայցադիմումն է ընդդեմ նշված կայքի: Առաջինը ներկայացվել է հունվարի15-ին, որը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 25-ի որոշմամբ հետ էր վերադարձվել:

Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Ղոնյանն ավելի վաղ հայտնել էր,  հայցադիմում ներկայացնելու պատճառը «Մաքսինֆո» կայքում հրապարակված՝ «Առեւտուր թուրքերի հետ․ Մանվել Գրիգորյանի մասին եւս մեկ աղմկահարույց բացահայտում» վերտառությամբ նյութ ն է, որում նշված է եղել, թե Մանվել Գրիգորյանը ժամանակին թուրքերին է վաճառել Վազգեն Սարգսյանի կողմից իրեն հանձված 1500 գլուխ ոչխար: