Գլխավոր Լուրեր Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա առողջական վիճակը միջին ծանրության է

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա առողջական վիճակը միջին ծանրության է

5
0

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին տեղեկացրել է, որ Մանվել Գրիգորյանը քրեակատարողական վարչության գրության հիման վրա բուժհաստատություն է տեղափոխվել հունիսի 14-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում։

«Մանվել Գրիգորյանը հիմա պալատում է։ Վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նա երեկ մեզ մոտ տեղափոխվել էր անոթի վիճակում՝ անալիզներ հանձնելու նպատակով»,-ասել է նա՝ հավելելով, որ վիճակի մասին վերջնական տեղեկատվություն հնարավոր կլինի հայտնել հետազոտությունների պատասխանները ստանալուց հետո։ 

Լրագրողի այն հարցին, թե երբ դուրս կգրվի Մանվել Գրիգորյանը, Անատոլի Գնունին պատասխանեց, որ Գրիգորյանի դուրսգրումը բուժհաստատությունից իրականացվում է քրեակատարողական վարչության համապատասխան գրության հիման վրա։