Շաբաթ , 17 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը կկայանա հուլիսի 30-ին

    Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը կկայանա հուլիսի 30-ին

    Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը կկայանա հուլիսի 30-ին
    Հուլիս 23, 2019 15:05 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր անցկացվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատաքննությունը: Առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը նիստին չի մասնակցել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել է, որ ներկայացվել է այդ մասին հավաստող փաստաթուղթ:

    Դատական նիստին ներկայացել է փորձագետ, բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը: Մեղադրող կողմը պահանջել է, որ փորձագետը ներկայացնի իր մասնագիտական փորձը վկայող փաստաթուղթ: Փորձագետը ժամանակ է խնդրել, նիստը հետաձգվել է և շարունակվել երկու ժամ անց, սակայն փորձագետը համապատասխան փաստաթղթերով չի ներկայացրել:

    Նիստն ավարտվել է։ Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 30-ին՝ ժամը 13-ին։ Օգոստոսի 6-ին և 13-ին նիստեր չեն լինի։ Դատավորն արձակուրդում է։ Օգոստոսին առաջին նիստը կլինի ամսի 20-ին։


    Նման թեմաներ

    scroll to top