Ուրբաթ , 24 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.86   
  •  EUR   Առք` 569.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 572.89   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.18   
  •  GBP   Առք` 632.00   Վաճառք` 650.00   ՀՀ ԿԲ` 643.87   
  •  RUB   Առք` 8.21   Վաճառք` 8.39   ՀՀ ԿԲ` 8.29   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.22   
outputra5huxgif
Sunny
-2°
Home » Լուրեր » Մարատ Ուելդանով-Գալուստյանը հնարավոր է տեղափոխվի ՌԴ

Մարատ Ուելդանով-Գալուստյանը հնարավոր է տեղափոխվի ՌԴ

Մայիս 19, 2017 13:10 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

zzz

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանը հնարավոր է արտահանձնվի Ռուսաստան. այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ապրիլի 29-ից Ուելդանովը գտնվում է Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում: Իրադարձությունների հետագա զարգացումը նախատեսում է նաև հետագա պատիժը կրելու համար Ռուսաստանի Դաշնությանն Ուելդանովի փոխանցման հնարավորությունը»,- ասել է Զախարովան:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ապրիլի 28-ին դատարանի վճռով Բաքվում կալանավորված ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման:

Մարատ Ուելդանով-Գալուստյանը մեղադրվում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստման, ձեռքբերման կամ դրանց իրացման մեջ։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top