Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Մարդիկ հավաքվել են ոչ թե Փաշինյանի, այլ իրենց ապագայի համար

    Մարդիկ հավաքվել են ոչ թե Փաշինյանի, այլ իրենց ապագայի համար

    Մարդիկ հավաքվել են ոչ թե Փաշինյանի, այլ իրենց ապագայի համար
    Ապրիլ 16, 2018 13:41 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը եւս միացել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ակտիվիստներին` «Քայլ  արա» նախաձեռնության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Araratnews.am-ն այդ մասին  տեղեկացավ քաղաքագետից:  Բողոքի ակցիաների, սպասվելիք արդյունքների մասին զրուցեցինք քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

    Պարո՛ն Դանիելյան,  ինչպե՞ս  եք գնահատում  ստեղծված իրավիճակը, եւ ի՞նչ արդյունքի կհանգեցնի:

    Միանգամից արդյունք չի լինում: Արդեն շատ մեծ արդյունք կա, որ  բազմաթիվ մարդիկ  գործողությունների են դիմել: Անկախ ամեն ինչից, գործողությունները կշարունակվեն: Ակցիաներին մասնակցող երիտասարդները փորձ են ձեռք բերում, քանի որ մենք չգիտենք, թե ինչ ցնցումներ կլինեն: Սերժ Սարգսյանը կլինի թուլացած վարչապետ, եթե դառնա վարչապետ: Նա մեծ խնդիրներ կունենա, քանի որ իր դեմ բողոքող մարդիկ են, երիտասարդներ են, կարողացել են փողոցներ փակել: Այդ ամենը կազդի այն ՀՀԿ-ականների վրա, որոնք այլ կերպ են մտածում: Այն, որ ՀՀԿ-ականները Ծաղկաձորում  ժողով են անում, դա նրանց թուլությունն է ցույց տալիս:

    Ոստիկանությունը հայտարարում է, որ ցուցարարների գործողություններն անօրինական են: Ինչպե՞ս կարձագանքեք այս ամենին:

    Օրենքները մեկնաբանությունից են կախված: Հասարակությունն իր կամքը կարող է արտահայտել, փողոցներ փակել: Ոստիկանության գործը  նման հայտարարություններ անելն է: Մարդիկ կարող են ասել, որ սուտ խոսող մարդը չի կարող լինել վարչապետ:  Սուտասան մարդը չի կարող լինել վարչապետ, որին ոչ ոք չի կարող հավատալ: Առավելեւս, որ մենք պատերազմական վիճակում  ենք: Գլխավոր հրամանատարը պետք է վստահություն ունենա  հանրության մեջ: Ստախոսը չի կարող լինել գլխավոր հրամանատար:

    Թվում է, թե  ՀՀԿ-ն այս բողոքներից պիտի հետեւություն աներ, բայց այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անվրդով ասել է՝ նորմալ է համարում բողոքի այս ակցիաները: Ավելին՝ վստահ է, որ վաղը Սերժ Սարգսյանը կընտրվի վարչապետի պաշտոնում: Իշխող կուսակցության այսպիսի կեցվածքին ի՞նչ գնահատական կտաք: 

    Եթե ուշադրություն դարձրել եք, ՀՀԿ-ում 2-3 հոգի է խոսում: Մի քանի հոգին մեկ անձի  տեսակետն են հայտնում: ՀՀԿ-ում ազատ արտահայտում գոյություն չունի: Այնպես որ, ինչ-որ առումով կարող եք ասել՝  ՀՀԿ-ը քաղաքական ուժ չէ:

    Եթե իրավապահները ձերբակալեն Նիկոլ Փաշինյանին, շարժումը կարո՞ղ է գլխատվել ու թուլանալ:

    Չեմ կարող ասել՝ կգլխատվի՞, թե՞ ոչ: Բազմաթիվ մարդիկ այստեղ Նիկոլ Փաշինյանի համար չեն հավաքվել, այլ իրենց ապագան համար կառուցելու: Դուք տեսաք, որ Freedom house կազակերպությունը, որը ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի ոչ պաշտոնական  կարծիք հայտնողն է, ասել է՝ Հայաստանը ստվերային կերպով դառնում է ավտորիտար: Եթե Սերժ Սարգսյանի վարչապետությունը պատգամավորի ձերբակալությունով սկսվի, դա հերթական գնահատական կստանա:

    Սոնա Դավթյան

    scroll to top