Գլխավոր Լուրեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոր նախագահ է ընտրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոր նախագահ է ընտրել

1
0

Ստրասբուրգի դատարանը նոր նախագահ է ընտրել։ Այդ պաշտոնը կզբաղեցնի Հունաստանից դատավոր Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Նրա իրավասությունների ժամկետը կսկսվի 2019թ․ մայիսի 5-ին»,- ասվում է փաստաթղթում։

Սիցիլիանոսը ՄԻԵԴ-ում դատավոր է աշխատում 2011թ․ մայիսի 18-ից։ Նա կհաջորդի իտալացի Գվիդո Ռայմոնդիին։ Նոր նախագահի մանդատը կգործի մինչեւ 2020թ․ մայիս ամիսը։