Գլխավոր Լուրեր Մարել են Աշտարակի տներից մեկում բռնկված հրդեհը

Մարել են Աշտարակի տներից մեկում բռնկված հրդեհը

3
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 7-ին, ժամը 15:13-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15:24-ին, մարվել` 15:40-ին:

Այրվել է Ռ. Մ.-ին պատկանող տան խոհանոցի կահույքը (10 քմ)` մասնակի: