Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    20°
    Home » editorial » Մարգարյանի մասին խայտառակ փաստեր կհրապարակվեն, իսկ Դավթյանը թաղում է ՀՀԿ-ի չեղած հեղինակությունը

    Մարգարյանի մասին խայտառակ փաստեր կհրապարակվեն, իսկ Դավթյանը թաղում է ՀՀԿ-ի չեղած հեղինակությունը

    Մարգարյանի մասին խայտառակ փաստեր կհրապարակվեն, իսկ Դավթյանը թաղում է ՀՀԿ-ի չեղած հեղինակությունը
    Մայիս 16, 2018 12:00 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հանրության ճնշման ներքո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական կներկայացնի:  Այս կարծիքին է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նշենք, որ մի քանի օր է` Երեւանի քաղաքապետարանի դիմաց տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ քաղաքապետ Մարգարյանի հրաժարականի պահանջով:

    Araratnews.am-ի հետ զրույցում Ա. Բախշյանը նշեց հետեւյալը. «Քաղաքացիներից յուրաքանչյուրն իր հոգսն է այնտեղ լացում, բայց եթե օրը գա, մենք ամեն ինչ քաղաքի դարդի մասին այնպիսի փաստեր կբերենք եւ կհրապարակենք, որ որեւէ մեկը չի  կարողանա հակադրվել»:  Ըստ Անահիտ Բախշյանի` խոսքը վերաբերում է կոռուպցիոն այն մեխանիզմներին, որոնցով տարիներ շարունակ աշխատել է Տարոն Մարգարյանը:

    «Այո, ամեն տեսակ խայտառակ փաստեր: Տեսեք` ինչեր են լինելու, դրան չի կարող հակադրվել ոչ ոք, այնպես, ինչպես չհակադրվեց Սերժ Սարգսյանը»,- ասաց նա: Անահիտ Բախշյանը համակարծիք է այն տեսակետներին, որ իշխանափոխությունը ամբողջությամբ իրականացված կարելի է համարել այն դեպքում, երբ քաղաքային իշխանությունները, որոնց ղեկավարները ՀՀԿ-ականներ են, հրաժարական ներկայացնեն:  «Եթե քաղաքապետը դեռ Հանրապետականի ներկայացուցիչն է եւ Սերժի աջ ու ձախ թեւերը եւ մնում է իր տեղում, ապա իշխանափոխությունը կիսատ-պռատ է: Բոլոր այն պաշտոնյաները, ովքեր ՀՀԿ-ի հենասյուներն են, պետք է հրաժարական ներկայացնեն»,- մեզ հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:

    Նշենք, որ համաժողովրդական շարժման օրերին բազմաթիվ քաղաքացիներ ենթարկվեցին բռնության Երեւանի առանձին վարչական շրջաններում: Ավելի ուշ մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ քաղաքացիներին ծեծողները, մեքենաները ջարդուփշուր անողները Տարոն Մարգարյանի թիմակիցներն են:

    Անդրադառնալով այն հանգամանքին` Անահիտ Բախշյանը նշեց, թե այդ հարցի հասցեատերը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է: «Առաջին հերթին դատախազի նկատմամբ անվստահություն պիտի հայտնի Ազգային ժողովը: Հենց ՀՀԿ-ն երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ինքը պիտի կանգներ ասեր, որ պահանջում է նրա հրաժարականը, որովհետեւ նա առանց այն էլ մեր չեղած  հեղինակությունը թաղում է գետնի տակ: Եթե ՀՀԿ-ն իր հետագա հեղինակության մասին մտածում է, ապա պետք է պահանջի նրա հրաժարականը: Դու Սովետի ժամանակվա դատախազ ես, դու այդ ժամանակվա գաղափարներ ես ասում: Այսօր ՀՀ-ը ժողովրդավարական երկիր է, բառապաշարդ փոխիր»,- ասաց Անահիտ Բախշյանը, եզրափակելով, որ Արթուր Դավթյանը չի ընկալում, որ երկրում ստեղծվել է նոր իրավիճակ:

    Փայլակ Ֆահրադյան

     

    Նման թեմաներ

    scroll to top