Շաբաթ , 21 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Sunny
17°
Home » editorial » Մարգարյանի պարտությունն ու Չախկալ Արթուրի վերադարձը

Մարգարյանի պարտությունն ու Չախկալ Արթուրի վերադարձը

Հոկտեմբեր 3, 2017 16:10 editorial, Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

taxa

Սեպտեմբերի 29-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Հանիսյանի հնարավոր պաշտոնանկությանը Araratnews.am-ն անդրադարձել էր իր նախորդ հրապարակումներից մեկում:

Տարոն Մարգարյանն անձնական խնդիր ուներ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավարի հետ: Խնդիրն այն էր, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արտակ Հանիսյանը սատարում էր ոչ թե Մարգարյան Տարոնի աներձագին՝ Ռոբերտ Սարգսյանին, ով առաջադրվել էր թիվ 1 ընտրատարածքում, այլ նույն ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Միհրան Պողոսյանին: ԱԺ ընտրություններից հետո, իհարկե, Հանիսյանն արդեն պատրաստվեց Երեւանի քաղաքապետի ընտրություններին, սակայն  մեկ տարբերությամբ: Նա այդ ժամանակ արդեն ձայներ բերեց Տարոն Մարգարյանին: Սակայն այն հանգամանքը, որ նա աշխատել է Միհրան Պողոսյանի համար, ըստ էության, նրան չներվեց: Մարգարյանը օրեր առաջ նրան ազատեց զբաղեցրած պաշտոնից:

Պաշտոնանկությունից հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Միհրան Պողոսյանը չի ներել Տարոն Մարգարյանի այս քայլը եւ անձամբ Սերժ Սարգսյանին է դիմել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարությունը դարձյալ իր «մարդուն» տալու համար:  Ըստ էության, Միհրան Պողոսյանի խնդրանքը քավորին չի մերժվել: Նշենք, որ տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանը «երիտասարդ» գեներալ Միհրան Պողոսյանի քավորն է:  Արդյունքում` այսօր Տարոն Մարգարյանը իր ոտքով դարձյալ գնացել է Քանաքեռ-Զեյթուն` ներկայացնելու համար նորանշանակ թաղապետին: Խոսքը Արթուր Ստեփանյանի մասին է:  Չախկալ Արթուր մականունով Ստեփանյանը համարվում է Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի հովանավորյալը: Ստեփանյանը եղել է 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր: Այնտեղ, իհարկե, հայտնվել էր` բառացիորեն վայելելով Միհրան Պողոսյանի համակրանքը: Նախորդ գումարման խորհրդարանում, իհարկե, Ստեփանյանը դրսեւորել է բացարձակ անգործություն: Նա համալրել է նույն այն գործընկերների շարքերը, ովքեր ԱԺ էին մտել  բացառապես կոճակ սեղմելու համար:

Արթուր Ստեփանյանին վարչական շրջանի ղեկավար նշանակելով` Միհրան Պողոսյանը հաղթանակ տարավ Տարոն Մարգարյանի նկատմամբ, փորձելով որոշ չափով «մարսել» այն պարտությունը, որը նա կրեց խորհրդարանական ընտրություններում: Խոսքն այն մասին  է, որ չնայած թիվ 1 ընտրատարածքից ե՛ւ Տարոն Մարգարյանի աներորդին, ե՛ւ Միհրան Պողոսյանը «ընտրվեցին» ԱԺ պատգամավոր, սակայն ակնհայտ էր, որ  կարիերիստ Պողոսյանի «հագով» չի եղել  2-րդ տեղը զբաղեցնելը:

Օրվա իշխանությունները որդեգրել են մեկ սկզբունք. կան պաշտոններ, որոնք «բրոնյա» են արված ինչ-որ կլանների կողմից. երբ մեկին հանում են, նշանակում են նույն կլանի մեկ այլ ներկայացուցչի:  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը չէր կարող բացառությունների շարքում լինել:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top