Հինգշաբթի , 29 Հունիս 2017

  •  USD   Առք` 478.50   Վաճառք` 482.50   ՀՀ ԿԲ` 480.44   
  •  EUR   Առք` 543.00   Վաճառք` 553.00   ՀՀ ԿԲ` 545.78   
  •  CHF   Առք` 488.00   Վաճառք` 506.00   ՀՀ ԿԲ` 500.20   
  •  GBP   Առք` 611.00   Վաճառք` 630.00   ՀՀ ԿԲ` 615.73   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.07   
  •  GEL   Առք` 187.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 199.25   
outputra5huxgif
Partly Cloudy
30°
Home » Լուրեր » Մարգարյանն ու Կարապետյանը վատնում են պետական բյուջեի միջոցները

Մարգարյանն ու Կարապետյանը վատնում են պետական բյուջեի միջոցները

Հունիս 19, 2017 15:28 Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

2d2b9972734a3a68a6192039f527b4db

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականների թիվն այսօր ավելացավ եւս մեկով: Կարապետյանի որոշմամբ` Վռամ Գյուլզադյանը նշանակվել է իր խորհրդական: Այս պահի դրությամբ վարչապետն ունի 12 խորհրդական: Նրանցից երեքը գլխավոր խորհրդականներ են: Խոսքը Գագիկ Մարտիրոսյանի, Էդուարդ Ներսիսյանի եւ Հայկ Դավթյանի մասին է: Գեւորգ Մալխասյանը եւ Գեւորդ Մուրադյանը կառավարության պաշտոնական կայքում ներկայացված են որպես խորհրդականներ: Բացի նրանցից, վարչապետը եւս  յոթ խորհրդական ունի՝ հասարակական հիմունքներով: Նրանք են՝ Ալեքսանդր Խաչատուրյանը, Արմեն Ավակ Ավակյանը, Թամար Կեւորկյանը, Համլետ Հովսեփյանը, Մհեր Տերտերյանը, Սամվել Սարգսյանը եւ Վռամ Գյուլզադյանը:

Կարեն Կարապետյանը վերջերս նաեւ իրեն մամուլի խոսնակ ընդունեց:  Այդ հաստիքը զբաղեցում է Արամ Արարատյանը:  Վարչապետն օգնականների պակաս եւս չունի: Այս պահի դրությամբ նրանք չորսն են: Արամ Վարդեւանյանին Կարապետյանը վերջերս նշանակեց ավագ օգնականի պաշտոնում: Մյուս երեքն էլ հետեւյալներն են՝ Կարապետ Վարդանյան, Նարեկ Ադոնց, Հայկ Զոհրաբյան:

Նկատենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո հայտարարեց, թե անհրաժեշտ է կրճատումներ կատարել ոլորտներում, եւ որ պետական համակարգը ուռճացված է: Վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին հրահանգեց  կրճատումներ կատարել, քանի որ պետական բյուջեի միջոցները սուղ են, եւ որ ավելորդ ուտող բերան պետք չէ: Բայց, պարզվում է, Կարապետյանի հրահանգը վերաբերում է բոլորին, բացառությամբ իրենից եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից: Օրերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ պարոն Տարոն Մարգարյանի ունի 9 խորհրդական եւ 5 օգնական:  Նրանցից գլխավորը ստանում է 370 հազար դրամ աշխատավարձ, իսկ մյուսները՝ 358 հազար դրամ: Այս ամենը պետական բյուջեի միջոցները «մսխելուց» բացի ուրիշ այլ բառով բնութագրել հնարավոր չէ:

Եթե Կարեն Կարապետյանի հիմնական գործառույթը տնտեսությունը զարգացելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելն է, իսկ Տարոն Մարգարյանինը՝ մայրաքաղաք Երեւանում առկա խնդիրները կարգավորելը, ապա նրանք այս հարցում մատնված են անգործության, փոխարենը մրցում են, թե ով  ավելի շատ խորհրդական ու օգնական կունենա: Այս հարցում Մարգարյանն ու Կարապետյանը շատ նման են: Երկուսն էլ սիրում են երկար խոսել, բայց ոչինչ չանել: Օրինակ` Կարապետյանը նշանակումից հետո անընդհատ խոսում է ներդրումային դաշտի բարելավման մասին, բայց ՀՀ քաղաքացին  առ այսօր չի տեսել գեթ մեկ օտարերկրյա ներդրողի, ով ցանկություն է հայտնել Հայաստանում գումար ներդնել: Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին, ապա նրա միակ եւ «համարձակ» քայլը եղել է ծաղիկ տնկելը:

Հ. Գ. Բացի այս «արժանիքներից», Կարապետյանը եւ Մարգարյանը մեկ այլ նմանություն էլ ունեն: Նրանք նախընտրական շրջանում շոուներ կազմակերպելու գործում անփոխարինելի  են:

 Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top