Գլխավոր Բժիշկ Մարիամ Փաշինյանն անդրադարձել է Էդմոն Մարուքյանին եւ Անի Սամսոնյանին

Մարիամ Փաշինյանն անդրադարձել է Էդմոն Մարուքյանին եւ Անի Սամսոնյանին

2
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը «Ֆեյսբուքում» գրել է.

«Երբ օրենսդիր իշխանության տղամարդ ներկայացուցիչը դիմում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» արտահայտություններով` շատ տգեղ է ու ցավալի:

Բայց երբ օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր խմբակցության ղեկավարի թույլ տված կոպիտ դիմելաձևը ու նույն արտահայտությունը անում է ԱԺ ամբիոնից, նախադասությունը սկսելով «մինչեւ հիմա այդ սիրուն աղջիկը…», պարզապես ցույց է տալիս, որ նա բացարձակ միտք չունի իր թիմակիցների շահերը պաշտպանելուց բացի պաշտպանել մեր հասարակության այլ խմբերի շահեր:

Այսքանը»: