Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    14°
    Home » Բլոգ » Մարիաննա Լիման Պորտուգալիայից վերադարձել է առաջին մրցանակով (տեսանյութ, ֆոտոշարք)

    Մարիաննա Լիման Պորտուգալիայից վերադարձել է առաջին մրցանակով (տեսանյութ, ֆոտոշարք)

    Սեպտեմբեր 3, 2018 9:51 Բլոգ, ժամանց, Լուրեր, Շոու-բիզ A+ / A-

    Երգչուհի Մարիաննա Լիման, ով հանդես է գալիս ջազ, սոուլ, գոսպել ոճերում, օգոստոս ամսին Հայաստան է ներկայացրել Պորտուգալիայի Սեյա քաղաքում «FICSE» միջազգային մրցույթ-փառատոնին, երգելով Նարինե Զարիֆյանի ,,Mercy on me” և ,, My funny Valentine’’ ստեղծագործությունները, զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականները: Մարիաննա Լիմայի մասնակցությունն այս կարևոր մրցույթում ապահովեց Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Մրցույթը հովանավորում էր Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունը: Մրցույթը հովանավորու էր Սեյայի քաղաքապետարանը: Սա երգչուհու թվով 16-րդ մրցույթն էր, որից նա հաղթանակով է վերադարձել: Մարիաննան նշում է, որ բավականին բարդ էր մրցակցությունը, քանի որ մասնակիցները բավականին ուժեղ էին: Նաև երգչուհին նշեց մի զավեշտալի փաստ: Օդանավակայանում կորցրել էին նրա ուղեբեռը, և ելույթի զգեստը ձեռք է բերվել մրցույթից ժամեր առաջ: Մարիաննան նշեց, որ «Ֆիքսեն» շատ կարևոր մրցույթ է Պորտուգալիայի համար: Այն ցուցադրվել է առաջին ալիքով: Հիշենք, որ Մսարիաննա Լիման նաև (Եվրոպան իմ սրտում) գրքի հեղինակն է, եվրոպական 30 քաղաքների մասին: Նա շուտով պատրաստվում է գիրք գրել նաև ԱՄՆ-ի և Կանադայի մասին:

     

    40612711_317695755444354_7933132430565703680_n

    Նման թեմաներ

    scroll to top