Շաբաթ , 25 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մարսելոն ու Իսկոն կստանան խաղալու հնարավորություն

    Մարսելոն ու Իսկոն կստանան խաղալու հնարավորություն

    Մարսելոն ու Իսկոն կստանան խաղալու հնարավորություն
    Մարտ 15, 2019 22:52 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է մեկնարկային կազմ վերադարձնել պաշտպան Մարսելոյին եւ կիսապաշտպան Իսկոյին։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին չէր վստահում այս ֆուտբոլիստներին։

    «Իսկոն ու Մարսելոն խաղալու մեծ ցանկություն ունեն եւ պատրաստ են դուրս գալ խաղադաշտ։ Մենք կտեսնենք նրանց գործի մեջ։ Մարսելոն այս մրցաշրջանում շատ չի խաղացել, բայց լավ վիճակում է։ Գիտենք, որ նա մեծ պրոֆեսիոնալ է։

    Մենք հարգում ենք նախորդ մարզիչի աշխատանքը, բայց ես տեսնում եմ Մարսելոյի պատրաստակամությունը եւ մեծ ցանկությունը։ Ես գոհ եմ այդ մոտեցումից»,– Զիդանի խոսքը մեջբերում է AS–ը։

    Իսպանիայի առաջնության 28–րդ տուրում «Ռեալը» մարտի 16–ին կընդունի Վիգոյի «Սելտային»:


    Նման թեմաներ

    scroll to top