Գլխավոր Լուրեր Ցավում եմ այս ամենի համար, սակայն ցավոք մեր մեջ կան նաև տականքներ

Ցավում եմ այս ամենի համար, սակայն ցավոք մեր մեջ կան նաև տականքներ

1
0

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված ան հրապարակմանը, որում ասվում է, որ իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը և բաքի մեջ ջուր լցրել: Ավելին՝ իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետևանքով 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրների առաջ են կանգնել, և որոշում է կայացվել դրանք չշահագործել:

Հովհաննիսյանը մասնավորապես գրել է հետևյալը.

«Չէի ուզենա այս թեմայով արձագանքել, սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ, իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ:

Գործը վաղուց է բացահայտված իր բոլոր իրավական հետևանքներով: Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն, ցավոք, մեր մեջ կան նաև տականքներ: Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի` ԻՐԱՎԱԿԱՆ հանգուցալուծումը»: