Չորեքշաբթի , 21 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » «Մարտական խաչ» շքանշանով հետմահու պարգևատրվածների ընտանիքները ամսական 9400 դրամ կստանան

    «Մարտական խաչ» շքանշանով հետմահու պարգևատրվածների ընտանիքները ամսական 9400 դրամ կստանան

    «Մարտական խաչ» շքանշանով հետմահու պարգևատրվածների ընտանիքները ամսական 9400 դրամ կստանան
    Փետրվար 9, 2018 22:23 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արցախի կառավարության այս տարվա անդրանիկ նիստում որոշում է կայացվել Արցախի սահմանի պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ու հետմահու «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված զինծառայողների ընտանիքներին տրամադրել 9400 դրամի չափով դրամական օգնություն՝ ամեն ամիս:

    «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով հարցին, ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը նշել է, որ ընտանիքում դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող երկու և ավելի անձանց դեպքում դրամական օգնությունը նշանակվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկին՝ ընտանիքի բոլոր անդամների համար:

    «Ընտանիքի դրամական օգնությունը նշանակվում է՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմելու պահին ԱՀ-ում հաշվառված լինելու դեպքում: Նախագծով ամրագրված է նաև ընտանիքի դրամական օգնության իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասն առանձնացնելու հնարավորությունը, որի դեպքում ընտանիքի անդամի դրամական օգնության բաժնեմասը կհաշվարկվի դրամական օգնության գումարը ընտանիքի՝ դրամական օգնության իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Որոշման գործողությունը տարածվում է նաև մինչև 2018 թվականի հունվարի 1-ը զոհված, հետմահու մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների վրա, որոնց դրամական օգնությունը կհաշվարկվի 2018 թվականի հունվարի 1-ից»,- ասել է Ս. Ավանեսյանը:

    Նման թեմաներ

    scroll to top