Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին 30 մլն դրամ փոխհատուցում կտան, իսկ վիրավորներին՝ 5-15 մլն

    Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին 30 մլն դրամ փոխհատուցում կտան, իսկ վիրավորներին՝ 5-15 մլն

    Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին 30 մլն դրամ փոխհատուցում կտան, իսկ վիրավորներին՝ 5-15 մլն
    Հուլիս 17, 2019 11:41 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց օրենքով միանվագ դրամական օգնություն կտրամադրվի:

    ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծի համաձայն, ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին կտրամադրվի 30 մլն դրամ:

    Առողջությանը ծանր վնաս հասցված անձին կահտակցվի 15 մլն դրամ, իսկ առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին 5 մլն դրամ:

    Մարտի 1-ի դեպքերից 11 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի:

    2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

    Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ:

    Panarmenian.net


    Նման թեմաներ

    scroll to top