Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    20°
    Home » Լուրեր » Մարտի 19-ից կգործարկվեն նոր արագաչափեր

    Մարտի 19-ից կգործարկվեն նոր արագաչափեր

    Մարտի 19-ից կգործարկվեն նոր արագաչափեր
    Մարտ 13, 2018 19:37 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքը:
    Մասնավորապես, 2018 թվականի մարտի 19-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.

    Հովսեփ Էմինի փողոց-Փափազյան փողոց, 
    Իսահակյան փողոց-Տերյան փողոց,
    Պարույր Սևակի փողոց-Ուլնեցու փողոց,
    Խանջյան փողոց -Վարդանանց փողոց,
    Տիգրան Մեծի փողոց-Գլինկայի փողոց:

    Նույն օրվանից գործարկվելու է նաև Շիրակի մարզի Հոռոմ գյուղում (գյուղապետարանի հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը, 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
    Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

    Նման թեմաներ

    scroll to top