Գլխավոր Բլոգ Մարտի կենսաթոշակների վճարման գործընթացը չի ուշանա

Մարտի կենսաթոշակների վճարման գործընթացը չի ուշանա

1
0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կայքերից մեկն այսօր տեղեկություն է հրապարակել, որ «մարտ ամսվա կենսաթոշակների տրամադրումը փոքր-ինչ կուշանա»։ Հայտարարում եմ, որ ապատեղեկատվություն է։ Կենսաթոշակները միշտ վճարվում են տվյալ ամսվա առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Հետևաբար՝ 2019 թ. մարտի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մարտի 5-ից: Դա ուշացում չէ։ Եվս մեկ անգամ խնդրում եմ հավատալ միայն այն տեղեկությանը, որը տրամադրվում է նախարարության պաշտոնական կայքի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով։ Իսկ կենսաթոշակների տրամադրման ժամանակացույցը կարող եք տեսնել Սոցիալական ապահովության պետական ծառայության կայքում
http://www.ssa.am/arm/news/2019_march_pension/

Հաճելի հանգստյան օրեր բոլորիս։