Գլխավոր Լուրեր Մարտի մեկի գործով հարցաքննվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը

Մարտի մեկի գործով հարցաքննվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը

8
0

Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Նա նշել է, որ Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը տևել է 1.5 ժամ:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Մարտի մեկի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ հարցաքննվել է վկայի կարգավիճակում։
Թե առաջին և թե երրորդ նախագահներին հարցաքննելու վերաբերյալ լուրերը ՀՔԾ–ն հրաժարվում է մեկնաբանել։