Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    20°
    Home » Լուրեր » Մարտին Կիոուն. Մխիթարյան-Օբամեյանգ զույգը հեռազգաց է

    Մարտին Կիոուն. Մխիթարյան-Օբամեյանգ զույգը հեռազգաց է

    Մարտին Կիոուն. Մխիթարյան-Օբամեյանգ զույգը հեռազգաց է
    Մարտ 13, 2018 13:20 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, BBC-ի փորձագետ Մարտին Կիոուննանդրադարձել է «զինագործների» հարձակողական Հենրիխ Մխիթարյան-Պյեր-Էմերիկ Օբամեյանգ զույգին:

    «Օբամեյանգն իսկապես շատ կարևոր է «Արսենալի» համար և այս անգամ նրանք իսկապես ամեն ինչ ճիշտ արեցին: Ամեն ինչ գալիս է առջևի գծի ֆուտբոլիստներից, երբ նրանց մոտ ամեն ինչ ստացվում է, քեզ հույս են ներշնչում: Մխիթարյանը սկսում է լինել այն ֆուտբոլիստը, ով պահեր է ստեղծում, իսկ Օբամեյանգը միշտ «Ուոթֆորդի» դարպասին էր ուղղված: Նրանք երկուսն էլ արդարացնում են իրենց գինը: Այդ զույգը, որը ստեղծվել է Գերմանիայում, կարծես հեռազգաց լինի: «Արսենալը» 105 միլիոն ֆունտ է ծախսել հարձակվողների վրա, և այս մեկը՝ Պյեր-Էմերիկը, արդարացնում է իրեն: Բարդ ճանապարհ էր, սակայն այժմ նրանք դառնում են «Արսենալի» ֆուտբոլիստներ:

    Խնդիրը նրանում է, որ այդ զույգը չի կարող խաղալ միասին ամեն շաբաթ, քանի որ գաբոնցին չի կարող մասնակցել Եվրոպա լիգային»,-ասել է Կիոունը:

    Աղբյուրը՝ armsport.am

    Նման թեմաներ

    scroll to top