Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Մարտին Վարդազարյանը դուրս է գրվել հիվանդանոցից

    Մարտին Վարդազարյանը դուրս է գրվել հիվանդանոցից

    Մարտին Վարդազարյանը դուրս է գրվել հիվանդանոցից
    Փետրվար 14, 2018 11:50 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեկ տեղեկացրել էինք, որ Երեւանի ավագանու նիստում  տեղի ունեցած միջադեպի պատճառով ՀՀԿ ավագանու անդամ,  ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը տեղափոխվել էր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն:

    Հիշեցնենք, որ ՀՀԿ-ականները կոմպոզիտորի ինքնազգացողության վատացումը  պայմանավորում էին ավագանու նիստում «Երկիր ծիրանի» կուսակցության անդամների բերած կոյուղաջրերի հոտով:

     Araratnews.am-ն այսօր Մարտին Վարդազարյանից տեղեկացավ, որ նա երեկ երեկոյան  «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել: «Չնայած  բժշկական կենտրոնում ինձ համոզում էին, որ մնամ»,- ասաց արտիստը:

    Մեր հարցին, թե, ի վերջո, ինչպես կգնահատի երեկ տեղի ունեցած միջադեպը, ՀՀԿ ավագանու անդամը չցանկացավ խոսել: «Դա խուլիգանություն է»` ասաց ժողովրդական արտիստն ու անջատեց հեռախոսը:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top