Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 567.00   Վաճառք` 575.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.33   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 175.00   Վաճառք` 195.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Մարտիրոսյանը՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության մասին

Մարտիրոսյանը՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության մասին

Սեպտեմբեր 13, 2017 17:08 Լուրեր, Հասարակություն A+ / A-

hyusis-harav-472x265

«Հյուսիս-հարավ» մայրուղու առաջին տրանշի աշխատանքներն ավարտված են, բայց դեռ երաշխիքային սպասարկման մեջ է, և վճարված չէ վերջին 3 մլն-ից մի քիչ ավելին։ Ինչ թերություն կա՝ կապալառուն այսօր ուղղում է»: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է երկրորդ և երրորդ տրանշերին, ապա Մարտիրոսյանի խոսքով՝  դրանք ֆինանսավորվում են Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով:

«Աշխատանքները շարունակվում են, և, ըստ պայմանագրի՝ ավարտը նախատեսվում է 2019 թվականին»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:

Պատգամավոր Արմինե Կյուրեղյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կկատարվեն այն պարտավորությունները, որոնց հիման վրա հնարավոր կլինի ներկայացնել չորրորդ և հինգերորդ տրանշերի ֆինանսավորման հայտը:

«Բացի այդ, այսօր ԶԼՄ-ներով անվստահություն է արտահայտվում մայրուղու ծրագրի իրականացման շուրջ։ Արդյո՞ք կարծում եք, որ կարիք կա ԱԺ-ի կողմից վերահսկողական գործառույթ իրականացնել այս ծրագրի իրականացմանը»։

Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ վերահսկողություն իրականացվում է նախարարության կողմից. «Առանձին պայմանագրով ինժեներական խումբ կա, և, ըստ պայմանագրի պահանջների՝ իրենք կատարում են վերահսկողությունը։ Ինչ վերաբերում է մեր պարտավորություններին, ապա դրանք ամեն անգամ բանկի հետ քննարկում ենք, և կառավարությունն իր պարտավորությունները միշտ կատարում է»։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top