Հինգշաբթի , 30 Մարտ 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 483.82   
  •  EUR   Առք` 516.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 522.04   
  •  CHF   Առք` 460.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 486.84   
  •  GBP   Առք` 589.00   Վաճառք` 607.00   ՀՀ ԿԲ` 601.53   
  •  RUB   Առք` 8.45   Վաճառք` 8.62   ՀՀ ԿԲ` 8.49   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 198.29   
outputra5huxgif
Clear
Home » Արցախ » Մարտունու ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Մարտունու ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Հունվար 12, 2017 13:47 Արցախ, Լուրեր A+ / A-

41

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հունվարի 12-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։

 Այս մասին  տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)  և   ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավար գնդապետ Հանս Լամպալցերը (Ավստրիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են   ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ, մայոր Ջավիթ Էլյասը։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

 

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top