Գլխավոր Լուրեր Մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի բացարձակ ռեկորդակիր դառնալու հավակնություն ունի (լուսանկարներ)

Մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի բացարձակ ռեկորդակիր դառնալու հավակնություն ունի (լուսանկարներ)

7
0

26-ամյա մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդներ սահմանելու նպատակներ ունի: Այս պահին ակտիվ աշխատում է բոլորովին նոր՝ «վագրի ծալում» վարժության վրա՝ նպատակ ունենալով ևս մեկ ռեկորդ սահմանել: Մարզիկը գրանցվել է հայկական «Դյուցազնագրքում», ապա դարձել Գինեսի ռեկորդակիր, սակայն այդքանով չի պատրաստվում սահմանափակվել: Նրա նպատակը բացարձակ ռեկորդակիր դառնալն է:

«Այս պահին նոր էլեմենտների վրա եմ աշխատում: Մասնավորապես՝ վագրի ծալում վարժության վրա եմ աշխատում, բավականին բարդ վարժություն է, ռեկորդը 12 անգամ է եղել, պետք է 13 անգամ իրականացնեմ այն: Փորձելու եմ ամեն գնով այս տարի 10 ռեկորդի հեղինակ դառնալ»,- նշում է Մամոյանը:

Մանվել Մամոյանը սպորտով սկսել է զբաղվել 10 տարեկանում, սկզբում ձյուդո է պարապել, ապա հունահռոմեական ոճի ըմբշամարտով է տարվել:

17 տարեկանում Մանվելը Հայաստանում գրանցել է 11 ռեկորդ, առաջին ռեկորդը՝ «Դյուցազնագրքում» սահմանված արտակորում դեպի առաջ վարժությամբ:

2015-2016 թթ. զինվորական ծառայությունն ավարտելուց 2 տարի անց՝ 2017 թ.-ի հոկտեմբերի 23-ին Մանվելը Հայաստանում գրանցել է Գինեսի ռեկորդ:

Հայաստանում 20-ից ավելի ռեկորդների հեղինակ է, իսկ Գինեսի գրքի՝ եռակի: Փաստում է՝ Գինեսի ռեկորդն իրեն այնքան էլ հեշտությամբ չտրվեց ու միանգամից չգրանցվեց: Սկզբնական փորձերն անհաջող էին, քանի որ որոշ սխալներ էր թույլ տվել, սակայն մարզիկը կարողացավ ամեն ինչ հաղթահարել ու նորանոր հաղթանակներ է գրանցում:

«Առաջին ռեկորդս նվիրել էի Ցեղասպանության զոհերի, իսկ մյուսը՝ քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Նման քայլով կարողանում եմ այդ կարևորագույն հարցերն ինչ-որ տեղ շոշափել միջազգային մամուլում: Երբ որևէ ռեկորդ գրանցվում է, մամուլը հիշատակում է այդ մասին և մանրամասներ ներկայացնում ռեկորդի հետ կապված: Ահա թե որն է իմ նպատակն այս պարագայում»,-նշում է Մանվել Մամոյանը:

Այս պահին մարզիկը գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնությունում:

Հայաստանի բազմակի ռեկորդակիր Ահարոն Վիրաբյանի հետ Մոսկվայում հիմնել են Danger Workout թիմը, նպատակ ունեն տարատեսակ սպորտային միջոցառումներ անցկացնել ու զարգացնել street workout-ը:

Աստիճանաբար թիմը համալրվելու է ուժեղ մարզիկներով:

Զուգահեռաբար աշխատում է որպես ֆիթնես-բլոգեր, www.manvelmamoyan.com-ում կիսվում է իր խորհուրդներով բազմաթիվ մարդկանց հետ և նրանց մոտ առաջացնում հետաքրքրություն սպորտի նկատմամբ: Հաճախակի է պատրաստում մոտիվացիոն տեսանյութեր, որոնց միջոցով փորձում է ոգեշնչել մարդկանց:

https://m.facebook.com/story.php?story_fbid=1634164599966070&id=100001176366095

Մամոյանը հավելում է՝ ցանկանում է Գինեսի բացարձակ ռեկորդակիր դառնալ: Մոտ 10 տարի կպահանջվի դրան հասնելու համար: 2019-ին մեկ ամսվա ընթացքում արդեն 5 ռեկորդ է ուղարկել Գինեսի հանձնաժողովին, դրանցից է պլանկա վարժությունը՝ 100 ֆունտ կշռող պայուսակով:

Ամենաշատը մեկ մարդու հաջողվել է սահմանել 191 ռեկորդ: Վստահ է, որ այդ ցուցանիշը կարող է իրեն ենթարկել և ավելիին հասնել:

https://www.instagram.com/manvelmamoyan/p/BtJz9Jjh16H/?utm_source=ig_share_sheet&igshid=7728mjng49w8

https://m.facebook.com/story.php?story_fbid=1634164599966070&id=100001176366095

56744612_429797937823077_456873422375354368_n 56881391_587860581724499_1447893428930084864_n (1) 56881391_587860581724499_1447893428930084864_n 56976899_331594927500077_903203460248240128_n 57096991_309878809705475_459078166527344640_n 57098914_840305389639664_9137993004747849728_n